среда, 26 октября 2011 г.

▄ ▀ ▼ ▓ ▌■FaShiOn CloTheS FoR MaN 2011✪ ★ ☆ ✫ ✬


BreaK Dance

Բրեյք Դանս – բառացիորեն թարգմանած «կոտրատվող պար»։ Ծնունդ է առել ԱՄՆ-ում 1970-ականներին Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, որը հայտնի է, որպես Հիփ-Հոփ մշակույթի մեծագույն կենտրոններից մեկը։Այնտեղ է սկիզբ առել նաև Գրաֆֆիտին։ Բրեյք Դանսի առաջին ծիլերը դուրս են եկել ֆանք ոճի արքա Ջեյմս Բրաունի օգնությամբ, որի համերգների ընթացքում ելույթ էին ունենում առաջին բրեյք պարողները, այդ առաջին պարային խմբերից մեկը՝ «Electric Boogaloos» – խումբն էր։ Սկզբնական ժամանակաշրջանում կար միայն մեկ ոճ՝ «Electric Boogie» -ի, որով էլ հենց պայմանավորված էր այդ խմբի անունը։ Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում գոյություն ունեն 1000-ից ավելի կայացած բրեյք դանս խմբեր, իսկ սիրողական կերպ՝ 10.000-ից ավելի։
Այսօրվա ամենաճանաչված բրեյք խմբերից են՝
  • Flying Steps
  • Rocksteady Crew
  • Family
  • Rockforce Crew
  • Suicidal Lifestyle
  • Da Live Broadcast
  • Battlesquad
  • Five Amox
  • Furious Styles Crew
  • Ichigeki
  • Team OHH
  • Fireworks
  • Havikoro
  • Furious Five
  • Enemy Squad
  • Style Elements
  • Airforce Crew
  • Jam Style & Da Boogie
           Նորագույն խմբերից են՝
  • Expression
  • Pokemon
  • Wanted
  • Maximum Crew
  • Last For One
  • Division Alpha
  • Top9
  • Gamblers
  • Soul-B
  • Noname Crew
  • AllMost Crew
  • Dinamix
  • Ground Zero
  • և նաև հայկական Mad Force Crew
Բրեյք դանսը բաժանվում է 2 մոտեցման՝ “ներքին” և “վերին”: “Վերին” բրեյք դանսն ավելի նման է պարի դասական մոտեցմանը, պարզ ասած՝ պարողը կանգնած է և կատարում է պարային շարժումներ: Վերին բրեյք դանսը պարունակում է ճկուն, ալիքաձև, կտրուկ, ռոբոտային նաև մեկ-մեկ դասկան ոճին հենվող շարժումներ:“Ներքին” բրեյք դանսը հայտնի է իր բարդ ակրոբատիկ շարժումներով, որոնք հաճախ կատարվում են ոչ միայն “ոտքերի վրա”, այլ ձեռքերի, արմունկների, ծնկների, մեջքի և նույնիսկ գլխի վրա: